Անձնական տվյալների մշակման քաղաքականություն

Հոդված 8. Անձնական տվյալները մշակելու օրինականությունը

1. Անձնական տվյալներ մշակելը օրինական է, եթե՝

1) տվյալները մշակվել են օրենքի պահանջների պահպանմամբ, և տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը, բացառությամբ սույն օրենքով կամ այլ օրենքներով ուղղակիորեն նախատեսված դեպքերի, կամ

2) մշակվող տվյալները ձեռք են բերվել անձնական տվյալների հանրամատչելի աղբյուրներից:

 

Հոդված 9. Տվյալների սուբյեկտի համաձայնությունը

1. Տվյալների սուբյեկտը կարող է տալ իր համաձայնությունը անձամբ կամ ներկայացուցչի միջոցով, եթե լիազորագրով հատուկ նախատեսված է նման լիազորություն:

2. Համաձայնության հիման վրա մշակվող տվյալները պահպանվում են այն ժամկետով, որն օբյեկտիվորեն անհրաժեշտ է տվյալներ մշակելու նպատակներն իրականացնելու համար, կամ համաձայնությամբ սահմանված ժամկետով:

3. Տվյալների սուբյեկտն իրավունք ունի հետ կանչելու իր համաձայնությունը սույն օրենքով, ինչպես նաև այլ օրենքներով նախատեսված դեպքերում և կարգով:

4. Տվյալների սուբյեկտի համաձայնությունը համարվում է տրված, և մշակողն այն մշակելու իրավունք ունի, երբ՝

1) մշակողին հասցեագրած և տվյալների սուբյեկտի ստորագրած փաստաթղթում նշված են անձնական տվյալները, բացառությամբ այն դեպքերի, երբ փաստաթուղթն իր բովանդակությամբ հանդիսանում է անձնական տվյալները մշակելու դեմ առարկություն.

2) մշակողը տվյալները ստացել է տվյալների սուբյեկտի հետ կնքված պայմանագրի հիման վրա և օգտագործում է այդ պայմանագրով սահմանված գործողությունների նպատակով.

3) տվյալների սուբյեկտն իր կամքով, օգտագործելու նպատակով բանավոր փոխանցում է մշակողին իր անձնական տվյալների մասին տեղեկությունները:

5. Առանց տվյալների սուբյեկտի համաձայնության անձնական տվյալներ կարող են մշակվել, եթե տվյալներ մշակելն ուղղակիորեն նախատեսված է օրենքով:

6. Անձնական տվյալներ մշակողը կամ լիազորված անձը տվյալների սուբյեկտի գրավոր համաձայնությունն ստանալու նպատակով տվյալների սուբյեկտին ծանուցում է տվյալներ մշակելու մտադրության մասին:

7. Տվյալների սուբյեկտի համաձայնությունը տրվում է գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ, բանավոր համաձայնության դեպքում` այնպիսի հավաստի գործողությունների միջոցով, որոնք ակնհայտորեն կվկայեն տվյալների սուբյեկտի` անձնական տվյալները օգտագործելու համաձայնության մասին:

8. Տվյալների սուբյեկտի համաձայնությունը ստանալու փաստն ապացուցելու, իսկ հանրամատչելի անձնական տվյալներ մշակելու դեպքում դրանց հանրամատչելի լինելու փաստն ապացուցելու պարտականությունը կրում է մշակողը:

9. Տվյալների սուբյեկտի անգործունակության կամ սահմանափակ գործունակության կամ մինչև 16 տարեկան անչափահաս լինելու դեպքում նրա անձնական տվյալները մշակելու համար համաձայնություն է տալիս տվյալների սուբյեկտի օրինական ներկայացուցիչը:

10. Տվյալների սուբյեկտի մահվան կամ դատարանի վճռով մահացած ճանաչվելու դեպքում նրա անձնական տվյալները մշակելու համար համաձայնություն են տալիս տվյալների սուբյեկտի բոլոր ըստ օրենքի ժառանգները, ժառանգներ չունենալու դեպքում՝ ժառանգության բացման վայրի համայնքի ղեկավարը, իսկ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում՝ անհայտ բացակայող ճանաչված անձի գույքի հավատարմագրային կառավարիչը, եթե մինչ այդ տվյալների սուբյեկտը նման համաձայնություն չի տվել:

11. Տվյալների սուբյեկտի մահվան դեպքում նրա անձնական տվյալները կարող են մշակվել առանց համաձայնության, եթե մշակվող տվյալները պետք է լինեն մահացած անձի անունը, սեռը, ծննդյան և մահվան տարին, ամիսը, ամսաթիվը: Մշակույթի, արվեստի, գիտության, կրթության, սպորտի, կրոնի և հանրային այլ բնագավառների գործչի մահվան դեպքում նրա անձնական կյանքի տվյալները կարող են մշակվել առանց համաձայնության, եթե մահվան օրվանից անցել է հիսուն տարի:

 

Հոդված 10. Անձնական տվյալներ մշակելու համաձայնությունն ստանալու նպատակով տվյալների սուբյեկտին ներկայացվող ծանուցումը

1. Անձնական տվյալներ մշակողը կամ սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված լիազորված անձը տվյալների սուբյեկտի համաձայնությունն ստանալու նպատակով ծանուցում է տվյալներ մշակելու մտադրության մասին:

2. Ծանուցման մեջ նշվում են՝

1) տվյալների սուբյեկտի ազգանունը, անունը, հայրանունը.

2) անձնական տվյալների մշակման իրավական հիմքերը և նպատակը.

3) մշակման ենթակա անձնական տվյալների ցանկը.

4) անձնական տվյալների հետ կատարման ենթակա գործողությունների ցանկը, որոնց համար հայցվում է տվյալների սուբյեկտի համաձայնությունը.

5) այն անձանց շրջանակը, որոնց կարող են փոխանցվել անձնական տվյալները.

6) անձնական տվյալների սուբյեկտի համաձայնությունը հայցող մշակողի կամ նրա ներկայացուցչի անվանումը (ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը) և գտնվելու կամ հաշվառման (փաստացի բնակության) վայրը.

7) տվյալների սուբյեկտի կողմից անձնական տվյալների ուղղում, ոչնչացում, տվյալների մշակման դադարեցում պահանջելու կամ մշակման հետ կապված այլ գործողություն կատարելու վերաբերյալ տեղեկություններ.

8) հայցվող համաձայնության գործողության ժամկետը, ինչպես նաև համաձայնությունը հետ կանչելու կարգը և դրա հետևանքները:

 

Հոդված 11. Հանրամատչելի անձնական տվյալները

1. Տվյալների սուբյեկտի համաձայնությամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում կարող է սահմանվել անձնական տվյալների հանրամատչելի տեղեկատվության ռեժիմ (հեռախոսային տեղեկատուներ, հասցեների գրքեր, կենսագրական տեղեկատուներ, մասնավոր հայտարարություններ, եկամուտների հայտարարագրում և այլն): Հանրամատչելի են համարվում անձի անունը, ազգանունը, ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը, վայրը, մահվան վայրը, տարին, ամիսը և ամսաթիվը, ինչպես նաև այն անձնական տվյալները, որոնք տվյալների սուբյեկտի կողմից հանրամատչելի դարձնելուն ուղղված գիտակցված գործողությունների կատարմամբ մատչելի են դառնում որոշակի կամ անորոշ շրջանակի անձանց համար:

2. Տվյալների սուբյեկտի վերաբերյալ տեղեկությունները, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունների, կարող են հանվել անձնական տվյալների հանրամատչելի աղբյուրներից տվյալների սուբյեկտի պահանջով կամ դատական կարգով:

3. Պայմանագրի հիման վրա մշակվող տվյալները կարող են հանվել անձնական տվյալների հանրամատչելի աղբյուրներից փոխադարձ համաձայնությամբ կամ դատական կարգով:

 

Հոդված 12. Հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակելու առանձնահատկությունները

1. Առանց անձի համաձայնության արգելվում է հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակելը, բացառությամբ, երբ տվյալի մշակումն ուղղակիորեն նախատեսված է օրենքով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձնական տվյալների մշակումն անհապաղ դադարեցվում է, եթե վերացել են տվյալները մշակելու հիմքերը և նպատակը:

 

Հոդված 13. Կենսաչափական անձնական տվյալներ մշակելու առանձնահատկությունները

1. Կենսաչափական անձնական տվյալներ մշակվում են միայն տվյալների սուբյեկտի համաձայնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, և եթե օրենքով հետապնդվող նպատակը հնարավոր է իրականացնել միայն այդ կենսաչափական տվյալները մշակելու միջոցով:

 

Հոդված 14. Տվյալներ մշակողի առաջադրանքով անձնական տվյալների մշակումը լիազորված անձի կողմից

1. Անձնական տվյալները կարող է մշակել նաև տվյալները մշակողի առաջադրանքով լիազորված անձը:

2. Առաջադրանքը տրվում է գրավոր, որի մեջ պետք է շարադրված լինեն անձնական տվյալներ մշակելու իրավական հիմքերը և պայմանները, նպատակը, մշակման ենթակա անձնական տվյալների ցանկը, տվյալների սուբյեկտների շրջանակը, այն անձանց շրջանակը, որոնց կարող են փոխանցվել անձնական տվյալները, անձնական տվյալների պաշտպանության տեխնիկական և կազմակերպչական միջոցառումները և անհրաժեշտ այլ տեղեկություններ:

3. Անձնական տվյալները մշակվում են միայն առաջադրանքի շրջանակներում: Առաջադրանքի շրջանակներում անձնական տվյալների մշակման համար պատասխանատու է տվյալներ մշակողը: Եթե առաջադրանքը չի համապատասխանում օրենքի պահանջներին, ապա լիազորված անձը պետք է այդ մասին գրավոր տեղեկացնի տվյալներ մշակողին և հրաժարվի մշակումից:

4. Անձնական տվյալները պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների առաջադրանքով մշակվում են սույն օրենքի պահանջների պահպանմամբ:

5. Այլ օրենքներով կամ տվյալներ մշակողի և լիազորված անձի միջև կնքված պայմանագրերով կարող են սահմանվել լիազորված անձի կողմից անձնական տվյալներ մշակելու առանձնահատկություններ, որոնք չեն կարող վերաբերել այլ անձանց իրավունքներին և պարտականություններին:

 

Անձնական տվյալների մշակման համաձայնություն

Գաղտնիության քաղաքականություն